Հոկտեմբերի 20-ին, ժամը 00:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում՝ տներից մեկին կից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկի տանիքում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 02։40-ին։ Այրվել է տան տանիքը՝ մոտ 100 քմ․ տուժածներ չկան: