Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ:Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տնակում (մոտ 150 քմ):