Հուլիսի 25-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող աղյուսի գործարանում չբնակեցված վագոն-տնակ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։38-ին, մարվել՝ 20։13-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե տանիքը (մոտ 40 քմ), չշահագործվող ցիստեռնի անիվները և խոտածածկույթ (մոտ 1000 քմ):