Դեկտեմբերի 28-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյումրու խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Մերձմոսկովյան ՃՇՇ» ՓԲԸ-ի տարածքում այրվում է վագոն-տնակ, որտեղ հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Ախուրյանի ՃՇՇ» ՍՊԸ-ին պատկանող 12 քմ մակերեսով քարե շինությունում' պահակակետում, որտեղ տարբեր աստիճանի այրվածքներով հայտնաբերվել է Վ. Վ.-ի (ծնվ. 1947 թ) դին:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.09-ին, մարվել' 10.28-ին:

Այրվել են անկողնային պարագաներ: