Նախկինում դատված Սիսակ Մ.-ն 2012թ հուլիսի 12-ի գիշերը Կոտայք գյուղի Աստղաբերդ կոչվող սարատեղում մտել է Լ. Մ.-ի Վագոն-տնակ և նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ:
Ըստ մեղադրանքի' Սիրակ Մ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ Լ. Մ.-ն դիմադրություն է ցուցաբերել, թեյի բաժակով հարվածել է նրա գլխին, փախել է տնակից և վայր ընկել տնակի դիմաց:

Այնուհետև Սիրակ Մ.-ն մոտեցել է Լ.Մ.-ին, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է, աղջկան զրկել կյանքից:

Սիսակ Մ.-ն կալանավորված է:

Կոտայքի մարզի Աբովյանի դատարանից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպան Ա.Սահակյանը միջնորդել էր Սիսակ Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել կամ փոփոխել: Դատարանը մերժել է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net