ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կսկսվի «Տաք ջուր» կոչվող համալիրում տեղի ունեցած դեպքով դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է  Datalex դատական տեղեկատվական համակարգը: Գործը քննելու է դատավոր Վարդան Ստեփանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սասուն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում՝ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա իր ծանոթ աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

 

 Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Վահագն Համբարձումյանին 13-ամյա աղջկա հետ «Տաք ջուր» համալիրում նրա համաձայնությամբ սեռական հարաբերություն ունենալու մեջ: 1988-ին ծնված Սասուն Աբրահամյանին և 1989-ին ծնված Վահագն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): Գործին որպես ապացույց կցված են աղջկա հագուստները: