Հուլիսի 10-ին, ժամը 03.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է նկատվում Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խամերուկի մոտակայքում պարսպապատ շինության տարածքից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Գրիբոյեդովի փողոցի թիվ 60 հասեցում այրվել է «Հախվերդյան շինմոնտաժ» ԲԲԸ-ին պատկանող վագոն տնակի ներսի երեսպատումը (3x9մ) և մոտ 3 խմ կենցաղային իրեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, մարվել՝ 04.28-ին: