Հունվարի 19-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղում վագոն տնակ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը վագոն-տնակում հայտնաբերել է 1931 թ. ծնված Բակուր Մանուկյանի այրված դիակը:

 

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.40-ին' 2 մարտական հաշվարկի ուժերով:

 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: