Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով' Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի:
Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին:
Նախնական տվյալներով' մահացած պտուղը մոտ երեք ամսական է և, բնականաբար, դեռևս ձևավորված չէ:
Ամենայն հավանականությամբ՝ մայրը վիժել է և պտուղը նետել ջրատարը, ինչից հետո այն հայտնվել է դաշտում: Իրավապահները պարզում են մանրամասները: