Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, ժողովրդին հայտնի՝ գոմերի մոտ երիտասարդ տղայի դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են մոտ 22 տարեկան երիտասարդի դի՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: 

Ճանապարհային ոստիկանները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա:

Ոստիկաններն ու քննիչները պարզեցին, որ մահացածը Էջմիածին քաղաքի բնակիչ, 22-ամյա Հ. Հակոբյանն էր:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: