ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նորածին երեխայի մահվան հանգամանքները։
Փետրվարի 19-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակ կա:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի և փորձագետի հետ միասին։ Գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում գտնվող դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառները։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշման մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։