Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝ անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի, ու հիմա փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: