Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։25-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մաս։
Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են Mercedes մակնիշի 11 AT 101 համարանիշի ավտոմեքենան, և 1 ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սեդրակ Ա-ի դին։
Փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի շտապօգնության բրիգադի ավտոմեքենային։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, իսկ մինչ դեպքը, նա իր ընկերների հետ հացկերույթի է մասնակցել, որի ժամանակ ընկերներին հայտնել է, որ ինքը 1 ժամով դուրս է գալիս, կվերադառնա, սակայն, երբ ուշացել է, ընկերները անհանգստացել և սկսել են որոնողական աշխատանքներ կատարել և դիմել են 9-11 ծառայություն։