Երեկ՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն կամրջի տակ դի կա։
Ոստիկանները նշված կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ջոնիկ Սարգսյանի դին։
shamshyan.com-ը հայտնում է, որ քանի որ դին հայտնաբերվել էր անանցանելի վայրում, ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խումբը՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 34 CN 224 համարանիշի ավտոմեքենան, որը վարելիս է եղել Ջ. Սարգսյանը, ով կայանել է ավտոմեքենան կամրջի վրա և իրեն ցած նետել։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում