Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Արգել գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Ռուդիկ Վասիլյանն է, ով աշխատում էր Արգել ՀԷԿ հիդրոէլեկտրոկայանում՝ որպես էլեկտրիկ։
Պարզվել է, որ նա Արգել գյուղի 12 փողոցի թիվ 18 տան դիմաց՝ էլեկտրասյան մոտ, էլեկտրահարվել և մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։