Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կազմված փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հոկտեմբերի 20-ին Վանաձորում տեղի ունեցած տղամարդու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի «Տարոն 4» թաղամասի Բելառուսների 14 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։