Նոյեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմանում շտապօգնություն և ոստիականության Չարբախի բաժանմունք ահազնագ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 135 Դ շենքի բակ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը։

Տարածքը սահմանազատել, տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 70-ամյա Ե․ Ե․-ն էր, նա, ըստ նախնական տեղեկության, ինքնասպանություն է գործել՝ նետվելով 5-րդ հարկից։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։