Նախօրեին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում ընկած և գլուխը պոկված կնոջ ինքնությունը պարզվել է:
Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կինը ծնվել է 1953 թվականին և բնակվում է Մոլդովական փողոցի շենքերից մեկում, սակայն նա նետվել էր նշված փողոցի այլ շենքից:
Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ այս պահին ճշտվում են հանգամանքները, թե արդյոք նա որևէ հոգեբուժական կլինիկայում հաշվառված է, թե՝ ոչ: