Ապրիլի 11-ին՝ ժամը 03։47-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր գյուղի առաջին փողոցի 3-րդ փակուղու տներից մեկին հարակից խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։27-ին, մարվել՝ 05։19-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 18 քմ)՝ գույքով։