Սեպտեմբերի 2-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արաքսավան գյուղի Ա. Խաչատրյան փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 17:15 -ին: Գյուղի տներից մեկի մոտակա անասնագոմում այրվել է 700 հակ պահեստավորված անասնակեր և ծաղկի տնկիներ (մոտ 40 քմ)։