Հուլիսի 8-ին, ժամը 02:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Սատանի կամրջի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 500 մ քարշակել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Հ.). ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: