Փետրվարի 23-ին ոստիկանության Մեծամորի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դաստակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 52-ամյա համաքաղաքացին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Տղամարդը հայտնել է, որ երիտասարդի դաստակին խփել էր այդ դանակով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: