Օգոստոսի 18-ին, ժամը 11։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում՝ փոսի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հ․ Տ․-ն (ծնված 1971 թ.) ընկել է ջրհորը (մոտ 1․40 մետր) և մահացել:

Փրկարարները ջրհորից դուրս են բերել դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: