shamshyan.com-ը գրում է.
«Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված և շների կողմից հոշոտված դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մարգարյանը միայնակ էր բնակվում և իր տանը պահում էր թափառող շներ: Տանը հայտնաբերվել են նաև սատկած շներ ու առնետներ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: