Մարտի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմանում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ, 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին։