Այսօր' օգոստոսի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի 2/2 հասցեում՝ ավտոմեքենաների գազաբալոնային համակարգի տեղադրման արհեստանոցում ավտոմեքենայի մեջ տղա երեխայի դի կա:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:

 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված սպասարկման կետի ավտոտնակներից մեկում հայտնաբերել են Nissan մակինշի 71 TV 077 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 16-ամյա Ալեքս Ղարիբյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Տիգրան Ամբարյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր՝ Shamshyan.com կայքում: