ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակներին նախարարությունը նոյեմբերի 1-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (պատուհանից երևում է, որ վերջինս ընկած է հատակին, չի շարժվում). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1925 թ. ծնված Մ. Է.-ի, իսկ նկուղում՝ Ս. Մ.-ի դիերը:

 

Լուսանկարը՝ shamshyan.com-ի: