Դեկտեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի 10-րդ շենքի թիվ 16-րդ բնակարանում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու փրկարարները տան հյուրասենյակում, հատակին հայտնաբերել են 51-ամյա Գագիկ Բաբասյանի կիսաայրված դին:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ Գ. Բաբասյանի մահվան հանգամանքը պարզելու համար:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում: