Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող «Իսկանդեր» խանութի մուտքի մոտ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ։
Ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։