Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: