Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշանե բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ամբողջական նյութը' սկզբնաղբյուր կայքում