Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցում՝ 18 շենքի հարևանությամբ, ասֆալտին տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է և մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Միքայել Մելքոնյանն էր, ով իրեն պատկանող Opel մակնիշի 01 XX 018 համարանիշի ավտոմեքենայից դուրս է եկել, որպեսզի մոտենա մոտակայքում գտնվող ծաղկի սրահ, սակայն հանկարծամահ է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: