Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի տներից մեկի հետնամասում ծառից կախված տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 81-ամյա Ա. Մ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել է այգում՝ ծառից կախված վիճակում։
Փաստի առթիվ Լոռու մազային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: