Սեպտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի, գրում է shamshyan.com-ը։

 
 

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեդրակ Նախշքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից, ով 16 տարեկան էր։ 

Ըստ աղբյուրի՝ երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է նրա հայրը, ով այնուհետև ահազանգել է հիվանդանոց։

Դեքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Երեխան և նրա ընտանիքը Վանաձորում բնութագրվում են դրական, իսկ երեխան սովորում էր Լոռու մարզում գործող հենակետային վարժարաններից մեկում։