Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող գնացքի գծերի հարևանությամբ տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ 

Ինչպես Shamshyan.com -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ 

Վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դի։ Այս պահին սպասում են, որպեսզի ժամանի դատական բժիշկը։ 

 

 

Մանրամասները՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի