Երեւանում, այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին «ջնջխված է»՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գեւորգ Մաթոսյանն է։ Քանի որ դին անճանաչելի է եղել, որոշվել է այն տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է դիակի դատաբժշկական փորձաքննություն։