Այսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս և չի բացառվում, որ ներսում դի լինի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլիս խոսնակ Սաթենիկ Ասիլյանը։
««Ժասմին» գեղեցկության սրահը և' բնակարան է, և' գեղեցկության սրահ։ Փողոցի կողմից որպես գեղեցկության սրահ առանձին մուտք է ունեցել, բայց նաև բնակարան է ծառայել։ Ահազանգող քաղաքացին հայտնել է, որ բնակարանում տանտերն է գտնվում և մի քանի օր նրան չեն տեսել»,-ասաց Ասիլյանը։
Խոսնակը նաև հայտնեց, որ գեղեցկության սրահը մոտավորապես մեկ ամիս չի գործել։
Ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները, որոնք բացելով վարսավիրանոցի դուռը՝ ներսում հայտնաբերել են տանտիրոջ դին: Ենթադրվում է, որ նաև գեղեցկության սրահի տնօրենն է։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: