Մայիսի 17-ին, ժամը 16:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսու փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ընկած է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և մահճակալի վրա հայտնաբերել Ժ. Պ.-ի (ծնված 1947 թ.) դին։