Փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի տներից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Զ. Ժ.-ի (ծնվ. 1937թ.) դին: