Մարտի 15-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տնակի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1941 թ. ծնված Գ. Մ.-ի դին: