Փետրվարի 23-ին, ժամը 11:09-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 1 շենքի 4-րդ մոտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին.
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ննջասենյակի աթոռին հայտնաբերել Ռազմիկ Ի.-ի (ծնված 1969 թ.) դին: