ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 17:27-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում դի կա, ոստիկանությունը դեպքի վայրում է. դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները 1942 թ. ծնված Գ. Պ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: