Մարտի 13-ին, ժամը 15:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի սենյակներից մեկում օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են պոլիտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: