Առնվազն 31 մարդ է զոհվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Յինչուան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պայթյունի պատճառ է դարձել քաղաքի կենտրոնում՝ բնակելի թաղամասում գտնվող խորովածի ռեստորանում հեղուկ գազի արտահոսքը, հայտնում է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 20:40-ին (Երևանի ժամանակով՝ 16:40-ին): Պայթյունը տեղի է ունեցել Dragon Boat եռօրյա փառատոնի նախօրեին, երբ շատ չինացիներ այցելում են ռեստորաններ և հանդիպում ընկերներին: