Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4544-ի, վիրավորներինը՝ 26725-ի, հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը։

«Վերջին տվյալներով՝ զոհվել է 4544 մարդ, վիրավորվել՝ 26725-ը»,- լրագրողներին ասել է Թաթարը։

Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է մտցվել։