Աֆղանստանի Կանդահար քաղաքի շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 63-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական հիվանդանոցներից մեկի աղբյուրը: Եվս 83 մարդ վիրավորվել է, հավելել է աղբյուրը:
Պայթյունը տեղի է ունեցել մեկ օր առաջ: Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի՝ հարձակումը կատարել են երեք մահապարտներ, ևս մեկը կրակ է բացել շենքի մոտ: ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Մեկ շաբաթ առաջ Կունդուզ նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով՝ զոհվել էր առնվազն 120 մարդ, 150-ը վիրավորվել: Մինչ այդ՝ երկու պայթյուն էր որոտացել Աֆղանստանում`Քաբուլի Իդգահ մզկիթում և երկրի արևելքում` Ջալալաբադի կրոնական դպրոցում: Առաջին դեպքում զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 32 -ը, երկրորդում՝ 7 մարդ էր զոհվել, ևս 15-ը վիրավորվել էր: