Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 188-ի, հայտնում է Fars գործակալությունը։

 

Պայթյունները, ինչպես նշում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով. պայթուցիկներով երկու պայուսակ են գտնվել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

 
 

«Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն այս պահին հասել է 188-ի»,- հայտնել են Իրանի շտապօգնության ծառայությունից։

 

2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության արդյունքում՝ սպանվեցին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը։ Ըստ Վաշինգտոնի՝ նրանք ներգրավված էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ հասցրեց Իրաքում ամերիկյան բազաներին, այդ թվում՝ Այն ալ-Ասադին։