Թուրքիայում վերջին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս 213 մարդ վիրավորվել է։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և ութ վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հաթայ նահանգում երկուշաբթի օրը 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։