Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ գիշերը 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայում և Թուրքիայում, որը տևել է 3-4 վայրկյան։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 300-ը։