Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված աղաղակող հարձակումը։
Այս մասին թվիթերի իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։
«Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Կոպենհագենում տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։